2021թ․-ի Վրաստանի կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրի իրականացման համար կծախսվի ավելի քան 1 մլրդ լարի:
2021 թ․-ի պետական բյուջեն արդեն հաստատվել ու ներկայացվել է խորհրդարան: Հակաճգնաժամային ծրագրի ծախսերն ընհանուր առմամբ կազմել են 1 420.0 մլն լարի, այդ թվում` 280 մլն լարի 2020 թվականի, իսկ 1 140 մլն լարի` 2021 թվականի համար:
Նշված գումարը ներառում է Առողջապահության, բիզնեսի աջակցության ծախսեր: Մասնավորապես, 450,0 մլն լարի հատկացված է Առողջապահության ոլորտը ֆինանսավորելու համար:
Քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար հատկացված է 540,0 մլն լարի:
Բիզնեսը կարգավորելու համար հատկացվել է ընդհանուր առմամբ 430,0 մլն լարի: