ՆԱՏՕ-ի 2030-ի ռազմավարության խնդիրը ՆԱՏՕ-ի քաղաքական դաշինքի ուժեղացումն է, ինչը ենթադրում է գործընկերների, այդ թվում` Վրաստանի հետ հարաբերությունների հաստատում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով, Վրաստանը ՆԱՏՕ-ի համար անչափ կարևոր գործընկեր է ու այս գործընկերությունը բոլորին էլ ավելի ապահով է դարձնում:
Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև ՆԱՏՕ-ի համար:
Նա ընդգծել է սևծովյան տարածաշրջանում Վրաստանի հետ գործընկերության կարևորությունը, նշել է, որ այն պետք է խորացնել: Ստոլտենբերգն անդրադաձել է նաև Վրաստանի` ՆԱՏՕ անդամագրությանը:
«Անդամագրության կոնկրետ ժամկետներով սպեկուլյացիաներ չեմ ուզում անել, բայց Բուխարեստի սամիտում կայացված որոշումն ուժի մեջ է»: