Վրաստանի վիճակակագրության ազգային գործակալության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեի հայտարարությամբ՝ հոկտեմբերին երկրի տնտեսությունը նվազել է 3,9 տոկոսով:
Նրա խոսքով՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսության միջին իրական աճը բացասական է և կազմում է — 5,1 տոկոս:
Թոդրաձեի խոսքով՝ անկման միտումը նկատվում է գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ ֆինանսական գործունեության: Ըստ նրա՝ հատկապես ուշագրավ են տրանսպորտի, հյուրանոցների և ռեստորանների, ինչպես նաև շինարարության, արվեստի, զվարճանքի և ժամանցի, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության ոլորտների կրճատումները:
Հոկտեմբեր ամսին ապրանքի արտահանումը նվազել է 2,2 տոկոսով, ներկրումը՝ 23,5 տոկոսով: Ընթացիկ տարվա 10 ամսում արտահանման քանակը նվազել է 11 տոկոսով, իսկ ներկրումը՝ 17 տոկոսով: