Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող զորակոչի տարիքի երիտասարդները 2017 թվականից կարող են ծառայել Ռուսաստանի զինված ուժերի կազմում: «Մենք ռուս գործընկերների հետ ամփոփել ենք մեր դիրքորոշումները և եկել ընդհանուր հայտարարի: Գերատեսչությունների միջև այս հարցն արդեն համաձանեցված է: Հավանաբար, մինչ տարվեվերջ, բոլոր անհրաժեշտ գործընթացները կավարտենք»,- հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևը: Ըստ Գասեևի՝ համաձայնությունը նաև հնարավորություն կտա` բարելավել Հարավային Օսիայի զինված ուժերի ենթակառուցվածքները. «Նախատեսվում է ռազմական քաղաքների շինարարություն, որպեսզի մեր զինվորները ծառայության ընթացքում ունենան բոլոր անհրաժեշտ միջոցները»,— հավելել է Գասեևը: