Վրաստանում կորոնավիրուսի տարածոմը կասեցնելու նպատակով Կառավառության միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել նոր սահմանափակումներ մտցնել երկրում՝ կապված տեղաշարժի, տարբեր օբյեկտների գործունեության ու տնտեսական սահմանափակումների հետ:
Սահմանափակումները ներկայացնելիս Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է երկրում տնտեսական ճգնաժամին ու նշել, որ այն շարունակվելու է նաև 2021 թվականի ընթացքում: Կառավարությունը խոստանում է՝ լուծելու է Վրաստանի բնակչության տնտեսական հոգսերը:
«Կունենանք տնտեսական նվազագույն անկում, սակայն վարակի դեմ պաքարի առավելագույն արդյունք»,- երկամսյա սահմանափակունների մասին խոսելիս նշեց վարչապետը:
Ստորև ներկայացնում ենք մի քանի փոփոխություն, որ ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումների հետ մեկտեղ.
- Այն քաղաքացիները, որոնք կկորցնեն աշխատանքը սահմանափակուների պատճառով, հունվար ամսվանից 6 ամսվա ընթացքում ամսական կտրվածքով կստանան 200-ական լարի: Նախորդ խստացված սահմանափակումների ընթացքում այս արտոնությունից օգտվել էր 125 հազար մարդ,
- Այն քաղաքացիները, որոնք ինքնազբաղ են, կստանան 300 լարիի չափով օգնություն, ինչպես նախորդ «լոքդաունի» ընթացքում,
- Սոցիալապես անապահով ընտանիքները 6 ամսվա ընթացքում ամիսը 100-ական լարիի չափով օգնություն կստանան: Արտոնությունից կօգտվի 43 հազար քաղաքացի,
- Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անչափահասները 6 ամսվա ընթացքում կստանան 100-ական լարիի չափով ֆինանսավորում,
- Բիզնեսները, որոնք ստիպված են հետաձգել բանկային վարկերի մարումը սահմանափակումների պատճառով, նույնպես պետությունից աջակցություն կստանան։
Միաժամանակ, Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ սահմանափակումներին չհետևելու դեպքում, կսահմանվեն էլ ավելի մեծ չափով տուգանքներ: