Կորոնավիրուսով վարակված է մետրոյի մոտ 20 գնացքավար

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տվյալներով՝ այս պահին կորոնավիրուսով վարակված է մետրոյի մոտ 20 գնացքավար:

Ինչպես հայտնում են ընկերությունից՝ դա հիմք չէ մետրոյի աշխատանքը կանգնեցնելու համար: Նրանց խոսքով՝ վարորդներից մի քանիսը գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Ընկերությունն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության անկախ արհմիությունը՝ «Էրթոբա 2013»-ը, հայտարարել էր, որ մետրոյի մեծ թվով գնացքավարներ և այլ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: