Վրաստանում նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3071, ապաքինման՝ 3 366, մահվան՝ 34 նոր դեպք:
Երկրում կորոնավիրուսի առաջին անգամ հատնաբերելուց հետո գրանցվել է 114 889 վարակման և 95 581 ապաքինման դեպք, արձանագրվել է 1 085 մահ:
Այս փուլում վարակման ակտիվ 18 197 դեպք կա, այդ թվում՝ 6 145 մարդ բուժվում է հիվանդանոցում: 3 723 պացիենտ բուժվում է քովիդ հյուրանոցներում, կարանտինային գոտում է 2 071 մարդ:
Այս փուլում ինքնամեկուսացված է 51 936 մարդ: