Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդն առաջիկա երկու օրերի ընթացքում նոր որոշում կկայացնի՝ կապված հավելյալ սահմանափակումների հետ:
Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
«Անհրաժեշտ է, որ խստացնենք գոյություն ունեցող կարգավորումների իրականացումը և ավելացնենք տեղային սահմանափակումները: Այս հարցը կքննարկի համակարգող խորհուրդը ու երկու օրում կներկայացնի կայացրած որոշումը»,- հայտարարել է Գամկղրելիձեն: