Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիի արվարձաններում առաջին ձյունն է տեղացել: Օրվա երկրորդ կեսին առաջին ձյունն է տեղացել մայրաքաղաքի մոտակայքում՝ Ծավկիսիում, Ծկղնեթիում ու Կոջորիում։ Առաջին ձյունն է տեղացել նաև Կախեթիում, մասնավորապես Բոդբեում և Դեդոփլիսծկղարոյում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի և կանխատեսումների կենտրոնից «interpressnews»-ի հետ զրույցում չեն բացառել, որ մայրաքաղաքի արվարձաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 26-ին։
Հոկտեմբերի 26-ին արևմտյան Վրաստանում սպասվում է 10-15, արևելյան Վրաստանում՝ 2-6, իսկ Թբիլիսիում՝4 աստիճան տաքություն:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ հոկտեմբերի 27-ից եղանակը կբարելավվի: