Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 958 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 108 690 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 351 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 89 170 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1012:
Կարանտինային գոտում է գտնվում 2 137 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6221 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 736 պացիենտ:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 2157
- Աջարիա — 417
- Իմերեթի — 537
- Քվեմո Քարթլի — 190
- Շիդա Քարթլի — 137
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 159
- Կախեթի — 140
- Գուրիա — 78
- Մցխեթա Մթիանեթի — 89
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 14
- Սամցխե-Ջավախեթի — 40: