2020 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է 0,7 տոկոսային կետով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 11,9 տոկոս, — այս մասին ասվում է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տվյալներում:
GeoStat-ի տվյալների համաձայն՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչությանը բաժին է ընկնում աշխատունակ տարիքի բնակչության 60,8 տոկոսը (15 տարեկան և բարձր բնակչություն): Ակտիվության մակարդակը, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համապատասխանաբար 0.8 և 3 տոկոսային կետով նվազել է:
Զբաղվածության մակարդակը ամբողջ երկրում նվազել է 1.9 տոկոսային կետով, այդ թվում քաղաքային տիպի բնակավայրերում` 1.8 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում` 2.3 տոկոսային կետով: