«Վրաստանի ժողովրդի ազատության համար պայքարում կարևորագույն քայլ կլիներ ԱՄՆ-ի զորքի մշտական տեղակայումը Վրաստանում»,- այս մասին հայտարարություն են տարածել Վրաստանի փորձագետները: Բաց նամակի տակ ստորագրել է ավելի քան 40 վրաց փորձագետ, նախկին դիվանագետներ ու բարձր պաշտոնյաներ:
«Շատ ենք գնահատում Ամերիկայի կողմից կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ: ԱՄՆ-ի տարածաշրջանային և գլոբալ շահերի առաջընթացի համատեքստում հավատում ենք, որ Վրաստանի ժողովրդի ազատության համար պայքարում կարևորագույն քայլ կլիներ ԱՄՆ-ի մշտական զորքերի Վրաստանում տեղակայելը:
Այսօրվա դրությամբ մեր ռազմավարական գործընկերության մեջ Վրաստանը կարող է կարևոր ներդրում ունենալ իր ժողովրդավարական ինստիտուտների հզորացման մեջ: Լիովին աջակցում ենք ԱՄՆ-Վրաստան դաշինքի հզորացման գործընթացին, տեղում ԱՄՆ զինյալների ներկա գտնվելով հանդերձ, ինչը համարում ենք օգտակար ընդհանուր Եվրաատլանտյան անվտանգության համար»,- նշված է բաց նամակում:
Փաստաթուղթը ստորագրողները ողջունում են ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Վրաստան և հայտարարում են, որ Եվրաատլանտյան համակարգը ընկալում են որպես ազատ ու խաղաղ Եվրոպայի միակ գրավական: