Թբիլիսիում կայացավ«Թբիլիսի-մարաթոն 2016» ամենամյա 4-րդ Մարաթոնը : Այս տարի միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 2000 մարդ, ովքեր անցնելիք ճանապարհի երկարությունից ելնելով, հանդես էին գալիս 3 անվանակարգում: երեխաները ուժերը չափում էին 500 մետր հեռավորության, իսկ չափահասները 10 կմ և գլխավոր՝ 21 կմ երկարությամբ անվանակարգերում: Մարաթոնի լավագույն արդյունքը մասնակից Սաբա Խվիչիաինն էր: Վազողներին ուղղություն էին ցույց տալիս և ողջույններով ոգեվորում միջոցառմանը նախապես գրանցված կամավորները: ԵՎա Թաջիշվիլին, ով մի քանի ժամ շարունակ ոգևորում էր մասնակիցներին մեզ հետ զրույցում նշեց. «Մասնակիցների մի մասը շատ առույգ է և ոգևորման կարիգ ընդհանրապես չի լինում, իսկ մի մասն էլ արդեն հոգնած է, քայլելով է անցում: նրանց մեր կոչերն ու աղաղակը շատ է օգնում: Շատ հաճելի միջոցառում է: » Մարաթոնի գլխավոր հովանավորը գերմանական HeidelbergCement կազմակերպությունն է: Նախաձեռնությանն աջակցել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանի Ներքին գործերի, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության նախարարությունները և այլ կազմակերպություններ: Կազմակերպչականան թիմի տարածած հայտարարության համաձայն՝ Մարաթոնից ստացված եկամուտը տրամադրվելու է մանկատան շինարարությանը: «Թբիլիսի-մարաթոն 2016»-ին այս տարի մասնակցել են շուրջ 50 երկրի ներկայացուցիչներ: Մարաթոնի եզրափակիչ գծի (ֆինիշ) մոտ դիմավորեցինք Հայաստանից ժամանած շուրջ 20 մասնակցից կազմված պատվիրարկության ներկայացուցիչներին, գոհ էին գրանցած արդյունքներից. «Արդեն ունենք 3րդ տեղ 10 կմ. կատեգորիայում: Աղջիկների խմբում ևս առաջին հորիզոնականներում մեր աղջիկներն են: ընդհանրապս գերազանց արդյունքներ ենք գրանցել այս տարվա համար, բնականաբար հաջորդ տարի ավելի լավ արդյունք կունենանք»: Կազմակերպվածության վերաբերյալ Հայաստանյան մասնակիցները խոսեցին նաև կազմակերպվածության վերաբերյալ. «Չեմ ուզում գովալ ստացվի, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանում վազքի մառաթոնը շատ ավելի լավ էր կազմակերպված»: Թիմային հաշվով Հայաստանյան պատվիրարկությունը ավելի քան 30 թիմի մեջ զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: