Նոյեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 82 835 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 230 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 65 291 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 733:
Կարանտինային գոտում է գտնվում 2 735 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 658 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 315 պացինետ:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1249
- Աջարիա — 516
- Իմերեթի — 477
- Քվեմո Քարթլի — 178
- Շիդա Քարթլի — 181
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 212
- Կախեթի — 70
- Գուրիա — 82
- Մցխեթա Մթիանեթի — 121
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11
- Սամցխե-Ջավախեթի — 60: