Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ մի քանի պատվաստանյութ հուսալի արդյունք է ցույց տվել և հնարավոր է տարվա վերջ սկսվի մասսայական արտադրություն, սակայն Վրաստանը մինչև գարուն չի ստանա պատվաստանյութ:
«Ինչպես գիտեք՝ Վրաստանը համաշխարհային հիմնադրամում ստեղծված հատուկ խմբի մասնակից է: Նախորոք մեր երկիրը գումարը վճարել է, որ երբ հնարավոր կլինի արտադրող երկրներից արտահանել մենք նույնպես ստանանք: Մենք հերթում ենք և եկեք լինենք իրատես, սա հավանաբար գարնանից շուտ չի լինի»,- հայտարարել է Իմնաձեն: