Վրաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2911 դեպք, ընդհանուր՝ 66 561:
Արձանագրվել է 45 մահ, ընդհանուր՝ 566 դեպք:
Միաժամանակ, դրական դինամիկա է արձանագրվել առողջացածների դեպքում՝ մեկ օրում 2 421 դեպք, ընդհանուր՝ 49 811:
Վարակվածներից 1 056 դեպքը եղել է Թբիլիսիում, 476-ը՝ Աջարիայում, Սամցխե Ջավախքում ևս աճել են վարակման ցուցանիշները՝ մեկ օրում 92 վարակման դեպք:
Կարանտինային գոտում է 2 656 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 39 721: Վրաստանում կա 632 ծանր պացիենտ, 4 878 պացիենտ բուժվում է կլինիկաներում, 8 099՝ տանը: