Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Կախա Սաբանաձեի հայտարարությամբ՝ երեկ Թբիլիսիում անցկացրած բողոքի ակցիան դուրս է եկել ազատ արտահայտման և խաղաղ հավաքների՝ օրենքով սահմանված շրջանակներից և վերածվել է բռնության:
Փոխնախարարի խոսքով՝ ակցիայի ընթացքում առողջական տարբեր վնասվածներ են ստացել շուրջ 14 իրավապահ, լրատվականների 3 ներկայացուցիչ և շուրջ 10 ակցիայի մասնակից:
«Ոստիկանությունը նոյեմբերի 8-ին, բողոքի ակցիայի ընթացքում հանրային կարգը խախտելու և ոստիաններին չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալել է 19 անձի»,- հայտարարել է Սաբանաձեն:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիան: Ցուցարարները խորհրդարանի շենքից քայլերթով տեղափոխվեցին Վրաստանի ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ և մի քանի անգամ տեղի ունեցավ բախում ցուցարարների և իրավապահների միջև:
ՆԳ նախարարությունը մի քանի անգամ ջրցան մեքենաներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար:
Նոյեմբերի 8-ի ընդդիմության բողոքի ակցիան. ի՞նչ եղավ և ի՞նչ է սպասվում