Վրաստանի կառավարությունը երկրորդ անգամ խորհրդարանին է ներկայացրել հաջորդ տարվա պետբյուջեի ծրագիրը, սակայն այսպես կոչված` մշակված տարբերակը անփոփոխ է:
Ֆիննախից պարզաբանում են` կառավարությունը նոր բյուջեի վերջնական տարբերակի հետ կապված ակտիվ կհամագործակցի նորընտիր խորհրդարանի հետ:
«Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները (2-րդ փուլի մասով) անհայտ են, խորհրդարանի բյուջեի փաստաթուղթը ներկայացնելու ժամկետում (նոյեմբերի 5) չեն թարմացվել: Կառավարությունն ուղարկում է նախորդ տարբերակը»,— ասված է բացատրական նամակում:
Ամենայն հավանականությամբ` պետբյուջեի հաստատման ընթացակարգերը կխախտվեն: Մասնավորապես, մշակված տարբերակը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում այն պետք է ուսումնասիրեն խմբակցություններն ու կոմիտեները, իսկ ոչ ուշ, քան նոյեմբերի 18-ը ծրագիրը պետք է ներկայացվի լիագումար նիստին: Ինչպես սպասվում է, դեռևս գործող խորհրդարանը չի հավաքվի բյուջեի քննարկման համար: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը կառավարությունը խորհրդարանին կներկայացնի նոյեմբերի 30-ին: