Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 46 817 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 537պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 31 170 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 381: