«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի խոսքերով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր վիրավորված են կեղծված ընտրություններից, պետք է հավաքվեն խորհրդարանի շենքի դիմաց:
Նա կոչ է արել բոլոր կուսակցություններին, քաղաքացիական ակտիվիստներին և բոլոր այն բարկացած քաղաքացիներին, ովքեր կարծում են, որ Իվանիշվիլին հատել է կարմիր գիծը, մասնակցել բողոքի ակցիային:
Ուգուլավան վերջում նշել է, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին Թբիլիսիում տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա:
Արդեն հայտնի է, որ Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցություն, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Նրանք պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նշանակել արտահերթ ընտրություններ:
Ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը չեն ճանաչում արդյունքները