Հռոմի Պապի Թբիլիսի կատարած այցի ժամանակ՝ հոկտեմբերի 2-ին, մայրաքաղաքի «Holliday Inn» հյուրանոցում հայտնաբերվել է կաթոլիկ եկեղեցու 77-ամյա Արքեպիսկոպոս Հանն Զորի դին, ով Թբիլիսի էր ժամանել սեպտեմբերի 30-ին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պատվիրակության հետ:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը: Հայտնի է դարձել, որ հոգևորականը ստամոքսի հետ խնդիրներ է ունեցել, նրան հորդորել են չմասնակցել այցին, սակայն որոշել է մեկնել: Թբիլիսիում, Հռոմի Պապի կողմից մատուցվող պատարագի ընթացքում Զորի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հյուրանոցի իր սենյակը: Հոգևորականի մահվան մասին հայտնի է դարձել հաջորդ առավոտյան՝ Հռոմի Պապի մեկնելու օրը: Մարմինը հայտնաբերել է հյուրանոցի աշխատակցուհին, ով ասել է, թե համարում շատ արյուն է տեսել, հավանաբար արյունահոսության հետևանքով:
Ըստ լրատվամիջոցների փաստին հանրային հնչեղություն չի տրվել Վատիկանի ազգային անվտանգության ծառայության խնդրանքով: Մահվան դեպքի մասին բարձրաձայնվեց հոկտեմբերի 24-ին միայն։ Վրաստանի իրավապահ մարմինները փորձաքննություն են անցկացրել, քրեական գործ է հարուցվել` ինքնասպանության հասցնելու հոդվածով: