Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է:
Նախնական տվյալներով՝ Սամվել Մանուկյանը ստացել է 14 862 ձայն (63.29 տոկոս), երկրորդ տեղում անխակ թեկնածու Հենզել Մկոյանն է, ով ստացել է 4204 ձայն (17.9 տոկոս), երրորդում՝ Եվրոպական Վրաստանի թեկնածու Արսեն Կարապետյանը 2292 ձայն (9,76 տոկոս):
Միացյալ ազգային շարժման թեկնածու Մելիք Ռաիսյանն ու Հայրենասերների դաշինքի թեկնածու Արտաշես Հակոբյանը ստացել են համապատասխանաբար ձայների 4,53 և 3,67 տոկոսը: