Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 56,11%` հաղորդում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ամբողջ օրվա ընթացքում քվեարկել է Վրաստանի 1 970 540 քաղաքացի:
Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է 19 շրջաններում` 63,8%: Ամենացածր մասնակցությունը Քվեմո-Քարթլիում է է` 51%: 2016-ին մասնակցությունը կազմել է 51,63%, 2012 –ին` 60,8%:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն այսօր 3 526 023 է, որոնցից 3 511 853-ը բնակվում է Վրաստանում, 14 170 –ը` արտերկրում:
Ընտրությունները կայացած են համարվում մասնակցության ցանկացած աստիճանի դեպքում:
Վրաստանում ընտրեցին 10-րդ գումարման խորհրդարանը: Մասնակցում էր 48 կուսակցություն ու 2 ընտրական դաշինք:
Ընտրությունները կազմակերպվել են «խառը» համակարգով. 120 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով (համամասնական համակարգ), իսկ 30 –ը` մեծամասնական (մաժորիտար) համակարգով: