Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությամբ՝ այն ընտրողները, որոնք հերթում են կանգնած ընտրատեղամասերի մուտքերի մոտ, կկարողանան մասնակցել քվեարկությանը նաև ժամը 20:00-ից հետո: Հաստատության մամլո խոսնակի հայտարարությամբ՝ ընտրատեղամասի փակվելուց հետո, հերթում կանգնած քաղաքացիները հնարավորություն կունենան մուտք գործել տարածք և քվեարկել:
«Օրենսդրությամբ սահմանված է, որ այն քաղաքացիները, որոնք հերթում են սպասում իրենց քվեարկությանը, հնարավորություն կունենան ընտրատեղամասի փակվելուց հետո քվեարկելու: Օրենքի համաձայ՝, հանձնաժողովի անդամը դուրս է գալիս ընտրատեղամասից, գրանցում հերթում հավաքվածների տվյալները, 20:00-ից հետո թույլատրում, որ ներս մտնեն ու կատարեն քաղաքացիական իրենց պարտքը»,- հայտարարել է Անա Միքելաձեն: