ԱՄՆ-ն 2017 թ. Վրաստանին կհատկացնի 63 միլիոն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթից: տեղեկությունը փոխանցում է «Euronews.ge-ն:
«Նշված գումարն ուղղված է Վրաստանի ժողովրդավարացման, տնտեսական զարգացման, Եվրաատլանտյան ինտեգրման և ռուսական ագրեսիային դիմադրելու գործընթացներին», -ասված է հրապարկման մեջ: Ինչպես պարզաբանել է «Euronews.ge»-ն` հատկացումը կաջակցի նաև երկրի էնետգետիկ անվտանգության և տնտեսական հնարավորությունների ընդլայման հարցերին: