Հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1709 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 35 567 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2075 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 16 904 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 273:
Կարանտինային գոտում է գտնվում 3324 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 4209 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2346 պացիենտ: