Թբիլիսիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել շենքի մոտ հավաքված երիտասարդ լեյբորիստների և ոստիկանության միջև, երեք հոգի բերման է ենթարկվել:
«Լեյբորիստական» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են պահանջել ԿԸՀ-ի տնօրեն Թամար Ժվանիայի հետ: Նրանց խոսքով՝ մոտ 100 000 կորոնավիրուսով վարակված, կարանտինային գոտում գտնվող մարդիկ զրկված են ընտրություն կատարելու իրավունքից:
Հավաքվածները փորձել են վրան դնել շենքի բակում, ոստիկանները փորձել են կանխել դա, ինչի հետևանքով էլ բախում է տեղի ունեցել: Մանր խուլիգանության ու ոստիկաններին դիմակայելու համար բերման է ենթարկվել 3 քաղաքացի: