Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել որոշ դպրոցներում 1 շաբաթով ուսումնական գործընթացն անցկացնել հեռավար ռեժիմով:
Վրաստանի ԿԳՄՍ փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեի հայտարարությամբ՝ երկրում ուսումնական գործընթացն ընթանում է խառը մեթոդով, իսկ այն դպրոցներում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասեր, մեկ շաբաթվա ընթացքում կանցնեն հեռավար ուսուցման:
«Ինչպես գիտեք, ընտրատեղամասերի հիմնական մասը գտնվում է դպրոցների տարածքում: Մեր քաղաքացիների առողջության մասին մտածելով և ռիսկերից խուսափելով ընդունվել է որոշում, որ առնվազն մեկ շաբաթով, այն դպրոցներում որտեղ ընտրատեղամասեր են բացվել անցնեն հեռավար ուսուցման: Ընտրություններին հաջորդող շաբաթը ուսումնական գործընթացը կրկին կվերսկսվի դասասենյակներում»,- հայտարարել է Դգեբուաձեն: