Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել Վրաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում ու Քութաիսիում բնակչությանը կոչ անել դիմակներ կրել նաև բաց տարածքներում:
«Խստորեն պահանջնվում է այս երեք քաղաքներում, համաճարակային իրավիճակից ելնելով, դիմակներ կրել նաև բաց տարածքներում, հատկապես այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէ հեռավորություն պահպանել»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:
Մեզվրիշվիլիի խոսքով՝ այս ամենը կվերահսկի ոստիականությունը և աշխատանքի տեսչությունը: Նրա խոսքով՝ կառավարությունը հույս է հայտնում, որ քաղաքացիները այս խիստ հանձնարարականը կընդունեն և կարիք չի լինի բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքներ սահմանել: