Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1759 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 24 562 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 350 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 9 751 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 183: