Ինչո՞ւ Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդային դեպքերի արձանագրման ժամանակ «լոքդաուն չի հայտարարվում. թեմայի հետ կապված «Պալիտրանյուս» հեռուստաընկերության եթերում խոսել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով՝ պանդեմիայի սկզբում Վրաստանը պատրաստվեց, ու երկիրը մշտապես փակված չի կարող մնալ: Իմնաձեն ասում է՝ երկրում փաստացի առաջին ալիք չի եղել:
«Գարնանը բոլորս հիշում ենք, թե ինչ էր կատարվում աշխարհում, ինչքան մարդ էր մահանում և ինչն ամենակարևորն է, այս վիրուսի մասին շատ բան չգիտեինք: Վրաստանի ձեռնարկած միջոցները շատ խիստ էին, հայտարարվել էր «լոքդաուն»՝ օրը 40 դեպքի ժամանակ:
Իմնաձեն շեշտադում է արել թեթև վարակակիրների վրա: Նրա խոսքով՝ նման վարակվածները շատ են լինելու, ու չպետք է ստացիոնար բուժում ստանան կլինիկաներում:
«Թեթև պացիենտը բուժման կարիք չունի: Նրան պետք է հանգիստ, շատ հեղուկ և վերջ, սա է նրա բուժումը:
Իմնաձեն նաև խորհուրդ է տվել քաղաքացիներին. «Եթե բարձր ջերմություն ունենաք, ու միևնույն ժամանակ կոնտակտ չունենաք կորոնավիրուսով վարակված մարդու հետ, 112 չզանգեք, այդ պահին գուցե իսկապես որևէ մեկը մեր օգնության կարիքն ավելի շատ է զգում:»