Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1186 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 18 663 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 469
- Աջարիա- 360
- Իմերեթի — 99
- Քվեմո Քարթլի — 78
- Շիդա Քարթլի — 15
- Սամեգրելո Զեմո Սվանեթի — 73
- Կախեթի — 46
- Գուրիա — 25
- Մցխեթա Մթիանեթի 14
- Սամցխե Ջավախեթի 7
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: