Ջավախքի հայաբնակ Դամալա գյուղը շարունակում է մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Ռուսաստանաբնակ դամալացիների կողմից արդեն 2-րդ անգամ հավաքագրվել ու հիմնադրամին է փոխանցվել այս անգամ 70 հազար ԱՄՆ դոլար:
Դրամահավաքի ակտիվ մասնակիցներից ծնունդով Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանն «Ալիքի» հետ զրույցում ասում է. «Մոսկվայաբնակ դամալացիներս մեր կոչն ենք հղում աշխարհի բոլոր ծայրերի մեր համագյուղացիներին, որ միանան այս ազգանվեր գործին: Դրամահավաքը շարունակվում է: Նորից են սկսել:Խնդրում եմ բոլորը միանան: Նաև այս ձևով պետք է ջարդենք թուրք-ադրբեջանական տանդեմի ողնաշարը»:
Նախորդ հանգանակության մասին`