Այսօր Թբիլիսիի ժամանակով 20:00-ին տեղի կունենա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C խմբի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը:
Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել խաղն անցկացնել Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում:
Երկու երկրների ազգային հավաքականները արդեն գտնվում են Լեհաստանում: Վրաստանի ազգային հավաքականին այս խաղում վնասվածքների պատճառով չեն օգնի Գուրամ Կաշիան, Օթար Կակաբաձեն և Գիորգի Չակվետաձեն: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ այսօրվա հայտացուցակից բացակայում է Գևորգ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է հավաքականին:
C խմբում Վրաստանի հավաքականը 4 միավորով Հս. Մակեդոնիայի հետ կիսում է առաջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականը 3 միավորով երրորդ տեղում է: