«Լելո»-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը, կուսակցությունը սատարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է կուսակցության՝ Ռուսթավիի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գրիգոլ Գեգելիան:
«Որպես բարեկեցության և զարգացման անհրաժեշտ նախապայման, այսօր միանգամայն կարևոր է, որ կողմերը վերականգնեն հարաբերությունները խաղաղ երկխոսության ձևաչափով, ինչը այս հակամարտության կարգավորման միակ արդյունավետ միջոցն է», — ասել է Գեգելիան:
Ըստ նրա՝ Վրաստանը պետք է իր նախաձեռնողական դերը խաղա երկու կողմերի միջև:
«Ինչպես մեր եղբայր պետությունների միջև քաղաքական ու տնտեսական կապերի ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության քաղաքականության մեջ, խաղաղության, զարգացման և բարգավաճման քաղաքականությունը բխում է Հարավային Կովկասի ժողովուրդների ընդհանուր շահերից, և դրան այլընտրանք չկա», — ասվում է Գրիգոլ Գեգելիայի հայտարարության մեջ: