Հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 472 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 10225 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 317 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 5553 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր՝ 66:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5574 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Հյուրանոցներում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 1338 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: