Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ գործունեության:
Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր:
Երթը լուսաբանում էր նաև «Մթավարի»-ի նկարահանող խումբը: Կազմակերպիչները նրանց բոլոր հարցերը թողեցին առանց մեկնաբանության: «Մթավարի արխին» Սաակաշվիլիի նախագահության օրոք իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «նորացված» տարբերակն է ( Ստրասբուրգի դատարանի որոշմամբ ՀԸ-ը վերադարձվեց նախկին սեփականատիրոջը):
Ըստ շրջանառվող լուրերի` հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական «Սոկար» գազամատակակար ընկերության կողմից, որը Վրաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է: «Սոկարյան» գումարներով ադրբեջանցիները հակահայկական ակտիվ քարոզչություն են տանում:
Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:
Ալիք Մեդիայի ուղիղ միացումները`
Վիրահայերի աջակցության ցույցը Թբիլիսիում
Posted by Aliq Media on Thursday, October 1, 2020
Վիրահայերի աջակցության ցույցը Թբիլիսիում
Posted by Aliq Media on Thursday, October 1, 2020