Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սադրանք է որակել այն լուրը, թե վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հանձնաժողովը ապօրինի տարածքներ է հանձնել այլ պետության:
Նախօրեին Վրաստանի դատախազությունը հայտարարել է այլ երկրին Վրաստանի տարածքների ապօրինի հանձնման հավանականության փաստով քրեական գործի մասին: Ընդ որում՝ տարածքները չեն հստակեցվում: Ըստ Սաակաշվիլիի` սա վաղուց ծրագրված սադրանք է.
«Հաջորդ քայլն այն կլինի, որ նրանք կստիպեն նախկին փոխարտգործնախար Մանջղալաձեին` խոսել, իսկ վերջինս կասի, որ նա ինձնից այդ տարածքների օտարման հանձնարարություն է ստացել: Հետո նրանք ծրագրում են Մոսկվայում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին խոսեցնել, որոնք էլ կասեն, որ դրա դիմաց 30 միլիոն են վճարել, կամ 80: Պատմություն կսարքվի այն մասին, որ մենք վաճառել ենք վրացական հողերը: Իրականում, ամեն ինչ հակառակն է»,- ֆեյսբուքում գրառում է կատարել Սաակաշվիլին:
Լուսանկարը` Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից
Քրեական գործի մանրամասները`
Ադրբեջանի հետ դեմարկացիայի գործով Վրաստանը քրեական գործ է հարուցել