Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռևազ Արվելաձեն գտնում է, որ Վրաստանը պետք է կրկին պարետային ժամ ու ընդհանուր կարանտին հայտարարի՝ կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված: Խորհրդարանի նիստի ընթացքում պատգամավորն ընդգծել է, որ սա իր անձնական դիրքորոշումն է, ոչ` իշխող թիմի:
«Կարծում եմ` պետք է պարետային ժամ լինի` 22-ից 7-ը: Պիտի պահպանվեն նաև սահմանափակումները: Հիշում եմ` մարտին, երբ օրվա մեջ մի քանի դեպք էր, արտակարգ դրություն հայտարարեցինք, տեսեք` հիմա ինչ է կատարվում, կարծում եմ` չպետք է սպասենք մինչև մահացության ցուցանիշն աճի», — ասել է Արվելաձեն:
Նա առաջարկում է ընտրություններից (հոկտեմբերի 31-ին Վրաստանը Խորհրդարան է ընտրելու) օրեր առաջ հանել պարետային ժամը, որպեսզի ընտրությունները նորմալ անցնեն, հետո նորից վերականգնել սահմանափակումները:
Վրաստանում նախորդ 24 ժամում 326 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը երկրում 6 192 է` 38-ը մահվան ելքով:.