Ջավախցիներին այսօր թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Բավրայից Երևան արդեն շարժվում է սննդամթերքով ու դեղորայքով բեռնված երկու բեռնատար մեքենա: Եվս 4 բեռնատար մեքենայի, որոնցում անվադողեր էին, չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց:
Հիշեցենք, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Նինոծմինդա քաղաքում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին: Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:
Ջավախքում Արցախին օգնելու ուղիներ են քննարկվում. լուսանկարներ