Նինոծմինդայի մունիցիպալիտետում այսօր կորոնավիրուսի նոր դեպք է արձանագրվել: Ըստ Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի՝ վարակվածը եղել է Աջարիայում, որն այսօրվա դրությամբ Վրաստանում կարմիր գոտի է համարվում:
«Վարակվածը թեստ է հանձնել Ախալցիխեում, որտեղից էլ դրական պատասխան ստանալուց հետո տեղափոխվել է Թբիլիսի: Այժմ նրա հետ կոնտակտի մեջ եղած 30 անձից նմուշառում է կատարվել, վերջիններս գտնվում են ինքնամեկուսացման մեջ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Եղոյանը:
Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել: Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, որոնցից 10-ը Ադիգենիում է հաստատվել, 1-ը՝ Նինոծմինդայում: