Նախընտրական ելույթներում երբեք չեմ հիշեցրել, որ մինչեւ ընտրությունների առաջին փուլի ավարտն այցելելու եմ Վրաստան: Այս բովանդակությամբ Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել:
«Եթե մինչեւ առաջին փուլի վերջը Վրաստան այցելեի, բոլոր այն մարդիկ, որոնց մոտ հարց է ծագել, թե ինչու չեմ եկել պատասխանեմ, որ գալու պարագայում ինձ կարող էին սադրիչ համարել։ Նաեւ կարող էին մեղադրել Իվանիշվիլիինն եւ ինձ ու իմ կողմնակիցներին բախումներ հրարելու մեջ: Իմ դիրքորոշումը միշտ շատ պարզ է եղել՝ մենք պատրաստվում էինք հաղթել առաջին փուլում, ինչից հետո ես պատրաստվում էի Վրաստան այցելել երկրորդ փուլի համար: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ աննախադեպ մասշտաբի խարդավանքներ՝ ընտրությունների առաջին փուլը կեղծելով: Թե ինչպիսին պիտի լինի սրա արձագանքը, պետք է որոշեն տեղում գտնվող քղաքական ղեկավարները, որովհետեւ նրանք ավելի լավ են պատկերացնում իրավիճակը: Մի բան ինձ համար այսօր էլ պարզ է՝ «Միացյալ ազգային շարժումը», նույնիսկ այս աննախադեպ կեղծիքների պայմաններում ստացել է 600 հազարից ավելի ձայն: Սա չափազանց բարձր ցուցանիշ է՝ նման ճնշումների առկայության պայմաններում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով, ժողովուրդն իմացել է, որ «Իվանիշվիլին իրականացրել է լայնամասշտաբ կեղծիքներ»: «Սրա մասին Վրաստանում փաստացի բոլորը գիտեն: Ի վերջո, սա մեզ կմոտեցնի հաղթանակին: Այժմ կարեւոր է միասնականությունն ու պայքարի տրամադրվելը՝ կեղծիքների եւ ճնշումների դեմ: Գիտեմ, որ սա դժվար է, սակայն այս ամենն անցնելու է»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
https://www.facebook.com/SaakashviliMikheil/videos/1321504654546579/