5 ամսվա ընթացքում Վրաստանում կարվել է 5,4 մլն բազմանգամյա օգտագործման դիմակ: Այս մասին հայտարարել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:
Մեկ դիմակի գինը 50 թեթրի է: 5,4 մլն դիմակ կարելու համար ծախսվել է 3,6 մլն լարի: Նախագծի իրականացմանը ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 16 արտադրամաս, որտեղ աշխատել է մինչև 900 աշխատակից: Որոշ արտադրամասեր դիմակներն արտադրել են անշահախնդիր կերպով: