Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ամբողջական ցուցակը կներկայացնի հոկտեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է կուսակցության ցուցակի երրորդ համարը, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Ցուցակի մասին խոսելիս Կոբախիձեն նշել է, որ այն այս պահի դրությամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Ցուցակի մի մասը գործող պատգամավորներն են, մյուսը` նոր թեկնածուներ:
Վրացական երազանքն առաջին քսանյակին ներկայացրել է սեպտեմբերի 10-ին: Առաջին քսանյակում ևս տեղ էին գտել ինչպես հին, այնպես էլ նոր դեմքեր: Ցուցակի առաջին համարում Գիորգի Գախարիան է: