Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Վրաստանի խորհրդարանի 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրություններն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացնելն ապահովելու, ինչպես նաև իրավախախտումները կանխարգելելու ու դրանց արձագանքելու նպատակով նոր հրաման է ստորագրել:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ հրամանի համաձայն, Վրաստանի շրջաններում ոստիկանության բաժանմունքների գործող տարածքներում իրավախախտումների կանխարգելման ու դրանց արձագանքելու պատասխանատու խմբեր կստեղծվեն:
«Համապատասխան խմբերը կպարտավորվեն ձեռնարկել համապատասխան միջոցներ ապահովելու նախընտրական քարոզչության ընթացքը խաղաղ միջավայրում»,- նշել են նախարարությունից: