Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ Վրաստան այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այլ դեպքերում զերծ մնան Վրաստան այցելություններից, քանի որ երկրում կորոնավիրոսով վարակման դեպքերի աճ է արձանագրվում:
Հայտարարության մեջ ասված է, որ չնայած նրան, որ Վրաստանը կորոնավիրուսով վարակման փոքր քանակով դեպքեր է ունեցել, վերջին շրջանում հատկապես Աջարիայի տարածքում, վիրուսը կտրուկ տարածում է ստացել:
Վրաստանը հուլիսի 8-ից առանց սահմանափակումների թույլ է տվել երկիր մուտք գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի քաղաքացիներին, ինչպես նաև Գերմանիայում բնակվողներին, մշտական կացության իրավունք ունեցողներին:
Սեպտեմբերի 15-ից վերը նշված 5 երկրներից Վրաստան այցելող անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված կորոնավիրուսի բացասական թեստ: