Վրաստանում այսօր` սեպտեմբերի 22-ին, ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, մահերի ընդհանուր քանակը 22 դարձավ:
Մահացողներից մեկը Բաթումիից մինչև 80 տարեկան կին է, որը ուղեկցող մի քանի հիվանդություն է ունեցել: Նրան Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկա էին տեղափոխել մի քանի օր առաջ:
Մահացած մյուս պացիենտը 72 տարեկան տղամարդ է, որ բուժվում էր Բաթումիի կլինիկայում: Վերջինս ևս ուղեկցող հիվանդություններ է ունեցել:
Այս պահի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3695 դեպք, ապաքինման` 1534: