Վրաստանի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ ցածր բյուջետային ավիաընկերություն ստեղծելու հարցով բանակցություններ են ընթանում, ավիաընկերությունը տոմսերի գներով կմրցի Wizzair-ի հետ: Այս մասին Palitranews-ի եթերում հայտարարել է «Hub Georgia»- ի ղեկավար Գիորգի Կոդուան:
Կոդուայի խոսքով՝ բանակցությունների 80 տոկոսն արդեն անցկացվել է ու համաձայնության գալու դեպքում ազգային լոուքոսթերի ինքնաթիռները սպառողին կծառայեն Քութայիսիի միջազգային օդանավակայանից:
Կոդուան նշել է, որ Ֆինանսների նախարարությունն արդեն համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Բանակցություններ տարվում են նաև Թբիլիսիի միազգային օդանավակայանի հետ, սակայն ոչ ցածր բյուջետային թռիչքների հարցով: