Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Գրառման երկրորդ հատվածը հայերեն է: Նախարարության գրառման մեջ մասնավորապես նշված է՝
«Մեր պատմությունը բարեկամության ու բարիդրացիական հարաբերությունների օրինակ է: Եղբայրական Հայաստանին մաղթում ենք հաջողություն: Շնորհավորում ենք անկախության օրվա կապակցությամբ»։