Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով Լեհաստանում է: Կրակովում նա հանդիպել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերևին: Նախարարության տեղեկատվությամբ՝ երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի և Լեհաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները, կարևորել Վրաստանի տարածքային ամբողջականության եվրոպական և եվրատլանտյան կառույցներում երկրի ինտեգրման հարցում Լեհաստանի աջակցությունը: Կողմերը նաև խոսել են երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Լեհաստանի պաշտպանության նախարարը ողջունել է Վրաստանում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տեղի ունեցող և ծրագրված բարեփոխումները:
Վրաստանի արտաքին գործերի և Լեհաստանի պաշտպանության նախարարները մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի կոնֆերանսին: